Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-ին` ժամը 05:30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 39-ամյա Աղասի Քոչարյանին:
Վերջինս ս.թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (փախուստ ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):







































