«ՀԺ»-ն գրում է, որ նախօրեին «ՀԺ»-ի լրագրող Սյուզաննա Պողոսյանի և ԼՂՀ ԱԳ նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որն ավարտվել է ԼՂՀ ինքնիշխան հանրապետության Արտաքին գործերի նախարարության վարչության պետի արած հետևյալ արտահայտությամբ. «Կարի՞ս սիկտիրդ քաշիս»,- կիսաղարաբաղերեն ասել է Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյան:
Ներկայացնելով խոսակցության սղագրությունն ամբողջությամբ` թերթը ԼՂՀ իշխանություններին հորդորում է այդ ստահակին անհապաղ սիկտիր անել.
«Թեման կշարունակենք, չորեքշաբթի: Բովանդակությունը` կախված իրադարձություններից»,- հավելում է թերթը:









































