Հոկտեմբերի 21-ին պաղեստինյան կողմից Իսրայելի հետ բանակցող Սաիդ Արիկատը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է սառեցնել Հորդանան գետի Արևմտյան ափում բնակավայրերի պետական շինարարությունը Պաղեստինի ղեկավարության հետ բանակցությունները վերականգնելու նպատակով: Արիկատը Associated Press գործակալությանը հաղորդել է, որ առաջարկը պաղեստինցիներին է հաղորդվել երրորդ անձանց միջոցով: Նա նաև հավելել է, որ պաղեստինցիները մերժել են առաջարկը, քանի որ շինարարության դադարեցումը վերաբերում է միայն պետական շինարարությանը, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափում շինարարական աշխատանքները իրականացնում են մասնավոր ձեռնարկատերերը:
Իսկ ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, հղում կատարելով իսրայելական գործչի տվյալներին` Մահմուդ Աբբասը դեռ չի պատասխանել առաջարկին:
Իսրայելի դիրքորոշումը այս հարցում չի փոխվի: Նա կրկին պաղեստինյան ղեկավարությանը առաջարկում է սկսել բանակցությունները`առանց որևէ պայմանների:










































