Հոկտեմբերի 21-ին Սիրիայում հերթական ուրբաթօրյա ցույցերի արդյունքում մահացել է 13 մարդ, հայտնում են իրավապաշտպանները: Ըստ նրանց տվյալների`զոհերի մեծամասնությունը գրանցվել է Հոմս քաղաքում, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ցուցարարները հնչեցնում էին հետևյալ կարգախոսը.«Քադաֆին սպանված է, եկել է Բաշարի վարչակարգի ժամանակը» :
ՄԱԿ-ի գնահատականներով` Սիրիայում այս տարվա գարնանից սկսված զանգվածային ցույցերի արդյունքում զոհվել է առնվազը 3000 մարդ:







































