Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունը չի հանգեցնի երկրի իրավիճակի բարելավման, լիբիական պատմության սև գիծը կշարունակվի, հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Քադաֆին հոկտեմբերի 20-ին գերեվարվել էր Ազգային անցումային խորհրդի զորքերի կողմից Սիրթ քաղաքի գրավման ժամանակ և ստացած վերքերից մահացել:
BBC-ի աղբյուրների հավաստմամբ` Լիբիայի նոր իշխանությունները պատրաստվում են Քադաֆիի թաղումը գաղտնի կատարել՝ այն դեպքում, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է հայտարարել Լիբիայում պատերազմի ավարտի մասին:







































