Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Ատոմակայանի աշխատակիցները ազատվում են աշխատանքից

Քիչ առաջ ավարտվեց ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի հանդիպումը ատոմակայանի աշխատակիցների հետ, սակայն՝ վատ վերջաբանով:

Հիշեցնենք, որ երեկ ատոմակայանի տնօրենը աշխատակիցներին փոխանցել էր, թե չեն կարող իրենց աշխատավարձերը բարձրացնել, քանի որ գումար չկա, և սա է մեր հանրապետության վիճակը: Իսկ հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից:

Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեցին դիմում ներկայացրած աշխատակիցները, այսօր իրենք՝ Մեծամորի ատոմակայանի արտադրամասի պետերը, պատրաստել էին մի առաջարկություն, որով աստիճանաբար կբարձրացվեին ատոմակայանի աշխատողների աշխատավարձերը: Ըստ այդմ՝ առաջարկվում էր նոյեմբերի 1-ից աշխատավարձերը բարձրացնել 30 տոկոսով, իսկ հաջորդ տարվա ապրիլի 1-ից՝ ևս 20 տոկոսով:

Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի հետ քննարկման ժամանակ, որը տևեց մինչև աշխատանքային օրվա ավարտը առաջարկը չի ընդունվել: «Այդ տարբերակը դրվեց մեր տնօրենի առջև. հաշվարկեցին, որ իրոք կարող են 25-30 տոկոսի կարգի տալ, սակայն նախարարի հետ զրույցի ժամանակ նախարարը թույլ չի տվել, որ այդ գումարները տրամադրի մեզ: Ասել է, որ 10 տոկոսից ավել չտաք: Ավելին՝ տնօրենը ցանկանում էր դեկտեմբերի 1-ից տալ, բայց նախարարն ասել է, որ միայն մյուս տարի կարող են տաս տոկոս տալ: Արդյունքում ներկա պահին մենք արդեն ստորագրում ենք մեր դիմումները և ազատվում ենք աշխատանքից: Միակ տարբերակը սա էր, բայց չեղավ, առարկեցին»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեցին դիմումի տակ ստորագրած աշխատակիցները:

Մեր այն հարցին, թե մյուս 1800 աշխատակիցները միանալո՞ւ են իրենց, թե՞ ոչ՝ պատասխանեցին. «Մնացած բոլոր աշխատողները այսօր իրենք իրենց կամքով միացան մեզ: Բայց նրանց կողմից դիմում գրելու համար այսօր արդեն ուշ է, վաղը հնարավոր է իրենք էլ գան և իրենց դիմումները ներկայացնեն տնօրենին: Հետագայում պարզ կլինի, թե նրանք ինչ քայլերի կդիմեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում