Բարբարոսները նախօրեին քանդել են Եգիպտոսի Էլ-Մանսուր քաղաքի կենտրոնում վեր խոյացած հինեգիպտական փարավոնների հուշարձանը: Այս մասին հայտնում է Youm7 ինտերնետ պորտալը:
Տեղացիների խոսքով` 12րդ դինաստիայի փարավոններից մեկին պատկերող (Ք.ծ.ա 2000-1785թթ. թվագրվող) հուշարձանը հողին են հավասարեցրել տեղի իսլամիստական ուղղությանը հարող անձինք, սակայն տեղի իշխանությունները չեն հաստատում իսլամիստների մասնակցությունն այս բարբարոսությանը ու առաջարկում են սպասել հետաքննության ավարտի արդյունքներին:
Քանդված արձանը առավոտյան հայտնաբերել են անցորդները: Չարագործները արձանը փաթաթել են պարանով, որպեսզի հեշտ լինի այն գետնին գցելը:
Իսլամիստների մի շարք առաջնորդներ վերջին շրջանում իրենց դժգոհությունն էին արտահայտում Հին Եգիպտոսի այդքան մեծաթիվ հուշարձանների` «կուռքերի» առատության առնչությամբ և կոչ էին արել դրանք «հավաքել» քաղաքների փողոցներից ու թանգարաններից:










































