«Առաջին լրատվականի» հաղորդմամբ` հոկտեմբերի 18-ին Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն:
Ս.թ. հոկտեմբերի 3-ից նա ընտրվել է որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի խորհրդի կողմից, իսկ հոկտեմբերի 18-ին իր թեկնածությունը գրանցվել է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու`բանկային կառավարման և տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում:
Կ.Սարոյանն իր կարիերան սկսել է 1999-ից, 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, ապա` 2002-ից ղեկավարել է մարքեթինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում:
2004-2011թթ. նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում, եղել է բանկի ներքին աուդիտի ղեկավար, տնօրինության անդամ և ղեկավարել տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:
Կ. Սարոյանը մասնակցել է նաև միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերի և աշխատանքային խմբերի աշխատանքներին`որպես կապիտալի շուկայի զարգացման փորձագետ:
Նա ավարտել է ԵՊՀ-ն, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում:









































