Հիշողության քարտերի մշակման մեջ մասնագիտացված բրիտանական Arm Holding ընկերությունը հայտարարել է, որ կարողացել է ստեղծել միկրո հիշողության քարտ, որը հնարավորություն կտա իջեցնել սմարթֆոնների գինը մինչև 100 դոլար:
Ինչպես հաղորդում է The Financial Times ամսագիրը, ընկերությունը պնդում է, որ իրենց մշակած միկրոպրոցեսորը 5 անգամ ավելի փոքր է այս պահին սմարթֆոններում օգտագործվող պրոցեսորներից և 5 անգամ գերազանցում է դրանց արդյունավետությամբ:
Ընկերությունը նախատեսում է «հեղափոխական» սմարթֆոնները համաշխարհային շուկա դուրս բերել արդեն երկու տարի հետո: Arm Holding-ի գլխավոր տնօրեն Ուորեն Իսթը հայտնել է, որ սմարթֆոնների գնի իջեցումը ևս 1 մլրդ մարդու հնարավորություն կտա միանալ համացանցին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանում վաճառքի են հանվել 35-60 դոլար արժողությամբ պլանշետային համակարգիչներ:











































