Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն այս տարվա առաջին եռամսյակին հասել են 15-ի. Աշոտ Մելիքյան

Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո հայաստանյան լրատվամիջոցների դեմ դատական 29 գործ է հարուցվել, որոնցից 11-ը` 2011-ի երրորդ եռամսյակում. այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ նրա՝ ԶԼՄ-ների համար առավել լարված էր հատկապես 2011 թվականի երրորդ եռամսյակը: «Երրորդ եռամսյակը հագեցած էր դատական գործընթացներով: Այս առումով լրատվամիջոցները բավական ծանր վիճակում են: Հատկանշական է, որ հայաստանյան պրակտիկայում ԶԼՄ-ների դեմ հաճախ հանդես են գալիս քաղաքական գործիչները, իսկ դատարանները շատ հաճախ օգնում են նրանց: Սա կարելի է որպես քաղաքական ճնշում ընկալել»,- նկատեց Մելիքյանը` հավելելով, որ քաղաքական գործիչները, հակառակը, պետք է փորձեն լրագրողների հանդեպ առավել հանդուրժող լինել: «Լրատվամիջոցների գործունեության համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, իսկ դատական համակարգում լուրջ բարեփոխումներ կատարել»,- շեշտեց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաև, որ 2011 թվականի երրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 1 դեպք, այնինչ առաջինում` 0, իսկ երկրորդում`2: «ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն այս տարվա առաջին եռամսյակին հասել են 15-ի, երկրորդ կիսամյակում գրացվել է 6, իսկ երրորդում` 12 դեպք: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերը 2011-ի առաջին եռամսյակում կազմել են 4, երկրորդ եռամսյակում` 2 դեպք, իսկ երրորդ եռամսյակում նման դեպքեր առհասարակ չեն գրանցվել»,- նկատեց Մելիքյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցների հանդեպ դատական հայցերով կայացված որոշումներին` նա նշեց, որ շատ հաճախ դատավորները վճիռներ կայացնում են՝ առանց դեպքը խորապես ուսումնասիրելու և մանրամասների մեջ խորամուխ լինելու: «Նման դատավորներին պետք է պատասխանատվության ենթարկել»:

Ամփոփելով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն անդրադարձավ հայաստանյան 8 լրատվամիջոցների խմբագիրների` վերջերս ստորագրած հայտարարությանը (նրանք Սահմանադրական դատարանին կոչ էին արել կասեցնել Քաղաքացիական օրենսգրքի «Զրպարտության» և «Վիրավորանքի» հոդվածների կիրառումը): «Սա նրանց կողմից արված գործնական քայլ էր: Եթե ՄԻՊ-ն այս հարցով ինքն է դիմում ՍԴ, ինչո՞ւ պետք է դատարանը չբավարարի նրա դիմումը և հարցին ինչ-որ լուծում տա»,- նկատեց Մելիքյանը:

Նշենք, որ հայաստանյան 8 պարբերականների խմբագիրներ Սահմանադրական դատարանին կոչ են արել կասեցնել Քաղաքացիական օրենսգրքի «Զրպարտության» և «Վիրավորանքի» հոդվածների կիրառումը: Նրանց ստորագրած հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻՊ-ը 2009 թվականին օրենսդրական փոփոխության մի գաղափար էր առաջարկել, որի էությունը կայանում էր զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու և այդ արարքների համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանելու մեջ: Անցյալ տարվա մայիսին օրենսդրական փոփոխությունն ընդունվել էր, որից հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում