Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին։ Այսօր Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտան։
Դրա պատճառը հոկտեմբերի 19-ին իրանա-ադրբեջանական սահմանին գրանցված զինված միջադեպն է, որի ժամանակ սպանվել է իրանցի սահմանապահը։ Իրանական կողմի բողոքի նոտայում նշված է, որ Իրանն ադրբեջանական սահմանապահների գործողությունները դիտարկում է որպես միջազգային օրենքների խախտում։
Բացի այդ, նոտայում նշված է, որ Իրանն Ադրբեջանից պահանջում է պատժել միջադեպի մեղավորին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Բիլյասուվարի շրջանի Արանլի գյուղի մոտ գտնվող ուղեկալի տարածքում՝ սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռու, հայտնաբերել է զինվորական համազգեստով սահմանախախտի, որը ոչ միայն չի կատարել կանգ առնելու հրամանը, այլև փորձել է հարձակվել ադրբեջանցի սահմանապահների վրա, ինչի համար էլ նրանք ստիպված են եղել զենք կիրառել։






































