Apple-ի հիմնադիր Ջոբսը ավելի քան 9 ամիս հրաժարվել է այն վիրահատությունից, որը կարող էր փրկել նրա կյանքը: Այս մասին CBS-ին պատմել է Ջոբսի կենսագրության հեղինակ Ուոլտեր Իսահակսոնը:
Երբ նրա առողջական վիճակը շատ լուրջ էր, նա բոլորին ասում էր, որ ինքը բուժվել է, սակայն դեռ շարունակում էր բուժումը:
«Ես հարցրեցի նրան, թե ինչու չի ուզում վիրահատվել: Նա ասաց, որ չի ցանկանում իր մարմնի հանդեպ այդպիսի բռության կիրառում: Նա փորձում էր բուժվել դիետայի միջոցով, հաճախում էր սպիրիտոլոգին: Մի խոսքով՝ նա ամեն ինչ կաներ ապրելու համար, բացի վիրահատվելուց»,- ասել է Իսահակսոնը:











































