Al-Jazeera հեռուստաընկերությունը տեսանյութ է ցուցադրել , որտեղ Քադաֆին դեռ ողջ է, բայց արդեն վիրավորված է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Քադաֆին փորձում դուրս պրծնել իրեն բռնած մարդկանց ձեռքերից: Նրա դեմքն ամբողջովին արյունոտված է: Քադաֆիին մեքենայի մոտ տանելիս` մարտիկներից մեկը ատրճանակով հարվածում է նրա գլխին:
Հեռուստաընկերությունը նշում է, որ Քադաֆիի շարասյունը ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Այդ ռմբակոծությունից հետո վիրավոր Քադաֆին թաքնված է եղել դրենաժային խողովակի մեջ, որտեղ էլ նրան գտել են ԱԱԽ-ի զինվորները:








































