Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Լիբիայում պատերազմն ավարտված է: Այս մասին հաղորդում է Guardian-ը:
Բեռլուսկոնին, տեղեկանալով Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան մասին, հանդես է եկել հայտարարությամբ:
«Sic transit gloria mundi (այսպես է տեղի ունենում աշխարհիկ փառքը)»,- իր հայտարարության մեջ ասել է Բեռլուսկոնին՝ ավելացնելով. «Այժմ պատերազմն ավարտված է»: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:








































