Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը, ում համարում էին Քադաֆիի ժառանգը, դեռևս ազատության մեջ է և թաքնվում է անապատում: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
«Բայց նա, միևնույն է, ձերբակալվելու է»,- հայտարարել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներից մեկը:
Սեյֆ Ալ-Իսլամը Քադաֆիի որդիներից ամենահայտնին է: Նա հորը ներկայացնում էր միջազգային ասպարեզում և հաճախ էր շփվում արևմտյան լրագրողների հետ: Հենց նա էր համարվում այն մարդը, ով պետք է փոխարիներ Քադաֆիին:










































