Մուամար Քադաֆիի որդի Մուատասեմին գտել են սպանված՝ Սիրթ քաղաքում: Այս մասին France-Press-ի հաղորդմամբ՝ հայտնել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զինված ուժերի հրամանատար Մոհամմեդ Լեյտը:
Մինչ այդ հաղորդում էին, որ Մուատասեմը գերի է ընկել Սիրթում: «Մենք նրան մահացած ենք գտել: Մենք վերցրել ենք նրա մարմինը, որպեսզի ուղարկենք այն Միսրատա»,- ասել է Լեյտը:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր դարձել, որ սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին: ԱԱԽ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նրա մարմինը նույնպես տեղափոխվել է Միսրատա:










































