Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012 թվականի սկզբին այցելելու է Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն։
Քլինթոնը Վրաստանում մասնակցելու է համագործակցության վերաբերյալ խարտիայի նիստին, որին մասնակցելու է նաև արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։
Կապանաձեն նշել է. «Հիլարի Քլինթոնի վրացական այցի ժամանակ հերթական անգամ հաստատվելու է, որ ԱՄՆ-ն անվիճելիորեն աջակցում է Վրաստանում իրականացվող բարեփոխումներին, Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Մենք տարբեր ուղղություններով խորացնում ենք մեր համագործակցությունը»։
Հիշեցնենք, որ Քլինթոնը Վրաստան էր այցելել նաև 2010 թվականի մայիսի 5-ին, և նրա վրացական այցը տևել էր 6 ժամ։











































