Մեծամորի ատոմկայանում այս պահին կայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը խորհրդակցություն է անցկացնում կայանի ազատման դիմում ներկայացրած 160-ից ավել աշխատակիցների խնդրով: էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ առայժմ ոչ մի որոշում չի ընդունվել:
Այս ընթացքում նախարար Արմեն Մովսիսյանը քննարկումներ է անցկացրել Գ.Մարկոսյանի հետ:
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի շուրջ 160 աշխատող, մեկ ամիս առաջ աշխատանքից ազատման մասին դիմում են գրել: Նրանք պահանջում են աշխատավարձը համապատասխանեցնել գնաճի հետևանքով տեղի ունեցած թանկացումներին` այն բարձրացնելով շուրջ 50 տոկոսով:
Այսօր լրանում է նրանց աշխատանքից ազատման մասին դիմում գրելու 30 օրը: Այս ընթացքում տնօրինությունն իրենց դիմումների վերաբերյալ որևէ պատասխան չի տվել` ոչ մակագրել է այն, ոչ էլ մերժել:









































