Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով 5 զոհվածների ընտանիքներին կհատկացվի 1-ական միլիոն դրամ: Այսօր կառավարության նիստում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ սողանքի հետ կապված աշխատանքնեի համար հատկացվել է 65 մլն-ից ավելի դրամ, որից 5 մլն-ը` որպես աջակցություն հատկացվելու զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած գումարը իրականացված աշխատանքների համար է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Տավուշի և Լոռու մարզպետներին նույնպես հանձնարարվել է տուժածների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերել:











































