Գլենդելում ձերբակալվել է 63-ամյա մի տղամարդ Starbucks-ի կայանատեղիում դանակով մի կնոջ սպառնալու համար: Գլենդելի ոստիկանությունից տեղեկացրել են, որ նույն օրը ավելի ուշ նրան ազատ են արձակել:
Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, կինը տեսել է ավտոմեքենայով կայանած Վահիկ Ավանեսին և փորձել իր մեքենայով փակել նրա ճանապարհը` պահանջելով վերադարձնել պարտքը: Ի պատասխան` տղամարդը կտրականապես մերժել է վերադարձնել գումարը և դանակով սպառնացել է կնոջը:
Գումարի չափը ոստիկանությունը չի հայտնում:
Ոստիկանությունը Ավանեսին գտել և ձերբակալել է Glenoaks Boulevard առևտրի կենտրոնում: Ավանեսը հայտնել է, որ այդ կինն իրեն անընդհատ հետապնդում է և պահանջում վերադարձնել պարտքը:











































