«168 ժամ»-ը գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդության մասին որոշումը դատարանը կկայացնի 5-օրյա ժամկետում:
«Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և գույքի առանձնակի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Մեր տեղեկություններով` սակայն, Մ. Օհանյանին կալանավորելու և նրա նկատմամբ գործ հարուցելու պատճառները քաղաքական են: Ըստ այդմ՝ Օհանյանը վերջին շրջանում ակտիվորեն համագործակցել է «Բարգավաճ Հայաստանի» հետ, իսկ ՃՌ-ում լայնածավալ ստուգումներ անցկացնելն ու նրան կալանավորելը՝ իրական պատճառը հանրությունից հնարավորինս թաքցնելու նպատակ է ունեցել»:










































