«Եմենում տեղի ունեցող ցույցերի արդյունքում ցուցարարները պայթեցրել են նավթամուղը, որով նավթ էր արտահանվում Մաարիբ ավանից: Սա նմանատիպ հինգերորդ հարձակումն էր վերջին ամիսների ընթացքում»,- հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով կառավարության ներկայացուցիչներին:
Չորեքշաբթի օրը շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ էր մահացել, տասնմեկը տեղափոխվել էին հիվանդանոց:
Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ ընդդիմության շարքերն են անցել 7000 զինվորականներ: Բացի այդ, երկրում գործում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, որի ուղղությամբ պարբերաբար օդային հարձակումներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս շաբաթվա վերջում կարող է Եմենում տեղի ունեցող բռնությունները քննադատող բանաձև ընդունել:








































