ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս շաբաթվա վերջում կարող է բանաձև ընդունել, որը քննադատում է Եմենում տեղի ունեցող բռնությունները: Ինչպես հայտնել են դիվանագիտական աղբյուրները, բանաձևի նախագիծը փորձագետների մակարդակով կքննարկվի չորեքշաբթի երեկոյան: ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների մեծամասնությունը մտադիր է աջակցել բանաձևին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Եմենում այս տարվա սկզբին սկսվել են հակակառավարական ցույցեր: Ցուցարարները պահանջում են նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը: Ընդդիմության տվյալներով` նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած ընդհարումների արդյունքում մահացել է 850 հազարից ավելի մարդ:







































