Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9.2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 378.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Բորսայից հայտնում են, որ փակման գինը կազմել է 378.5 դրամ:
Նկատենք, որ սա վերջին շրջանում ամենաբարձր ցուցանիշն է: Գործարքների ծավալը՝ 9.2 մլն դոլար, թույլ է տալիս ենթադրել, որ այսօր բորսայական անցուդարձին մասնակցել է նաև Կենտրոնական բանկը՝ փորձելով թույլ չտալ դրամի կտրուկ անկում:
Արժութային շուկայում դոլարի արժեքը փոփոխվել է 1.26-ով՝ կազմելով 377.45 դրամ:








































