Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ինչ կանի Կոնգրեսը այս իրավիճակում

Ներիշխանական հակասությունների սրման այս փուլում բավական հետաքրքրական է դառնում հարցը, թե ինչպես կպահի իրեն Հայ ազգային կոնգրեսը, որն իր շուրջօրյա հանրահավաքների ընթացքում բավական թափանցիկ մեսիջ էր հղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ հարցում երևի թե էական նշանակություն կունենա ներիշխանական ներկայիս հակասություններում Ռոբերտ Քոչարյանի մասնակցության կամ ներգրավվածության գործոնը:

Եթե ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում առաջացել է լարվածություն, և դա Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, ձեռքի գործն է կամ ներգրավվածության արդյունքը, ապա այստեղ Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, կընտրի Սերժ Սարգսյանին անուղղակի աջակցելու տարբերակը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ըստ ամենայնի, գործընթացները տեղափոխելու է առավելապես դեստրուկտիվ զարգացումների փուլ, ինչը չի կարող Հայ ազգային կոնգրեսի՝ որպես ընդդիմության համար լինել նախընտրելի, եթե Կոնգրեսը զգալիորեն կորցրել է իր հասարակական վարկանիշը և լայն զանգվածներ մոբիլիզացնելու ունակությունը: Թեև, մյուս կողմից էլ պետք չէ բացառել, որ Քոչարյանի վերադարձի դեպքում Կոնգրեսը նույնիսկ իր կամքից անկախ վերգտնի մոբիլիզացիոն կորուսյալ պոտենցիալը: Այդ իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ Քոչարյանի գործոնի առանձնահատկություններից մեկը, թերևս, եզակի դրական է հանրային իմաստով ու կարող է լինել հենց բողոքական հանրության մոբիլիզացիան:

Իսկ եթե ներկայիս ՀՀԿ-ԲՀԿ հակադրության մեջ, այդուհանդերձ, չկա Քոչարյանի գործոնը, և իրականում Գագիկ Ծառուկյանը պարզապես փորձում է հետապնդել իր տնտեսա-քաղաքական շահն ու ընտրական փուլից առաջ պայմաններ թելադրել իշխանությանը՝ մտահոգվելով իր հետագա շահով, ապա չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսը փորձի ինչ-որ ժամանակահատված ոչ ուղղակի և ոչ աներկբա, բայց ինչ-որ չափով աջակցել ԲՀԿ գործողություններին, եթե, իհարկե, «Բարգավաճ Հայաստան»-ում մինչև վերջ որոշեն զբաղվել քաղաքականությամբ և ոչ թե քաղաքական իմիտացիայով: Համենայն դեպս, շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ԲՀԿ հասցեին արված բացահայտ մեսիջը հուշում է այդ հարցում գործակցելու Կոնգրեսի պատրաստակամության մասին, և, ըստ էության, պետք չէ բացառել, որ, այսպես ասած, ներքաղաքական երկխոսության երկրորդ փուլում արդեն մենք ականատես լինենք ոչ թե Կոնգրես-ՀՀԿ կամ Կոնգրես-Կոալիցիա, այլ Կոնգրես-ԲՀԿ երկխոսության, թեկուզ՝ ոչ հրապարակային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում