Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել խորհրդարանի շենքի վրա հրակայուն նյութերով շշեր նետող ցուցարարներին ցրելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Աթենքից բացի, տասնյակ հազար ցուցարարներ են հավաքվել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում` Սալոնիկում: Արիստոտելի հրապարակում հայտարարվել է համընդհանուր գործադուլ:
Չորեքշաբթի Հունաստանի խորհրդարանը պետք է քվեարկության դնի տնտեսական միջոցառումները խստացնելու հարցը:











































