«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան հասել է Գերմանիա: Ինչպես հաղորդում է Spiegel հանդեսը, ցուցարարները վրաններ են խփել ազգային բանկի դիմացի հրապարակում, որի «մոլախաղերը» հանգեցրել են քաղաքային բյուջեի լուրջ դեֆիցիտի. բանկի պատճառով Համբուրգի բյուջեն կրել է 500 մլն եվրոյի վնաս:
Պարբերականը գրում է, որ ցուցարարները պատրաստվում են հրապարակում մնալ մինչև նոյեմբերի 10-ը:
ԱՄՆ-ից և Գերմանիայից բացի՝ «կապիտալիզմի շնաձկների» դեմ ցույցեր են տեղի ունենում նաև Շվեդիայում, Իսրայելում, Իտալիայում:










































