Ձգտելով իր հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները, Յունիբանկը բարձրացրել է ԱՄՆ դոլարով «Տոնական-10» ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%, դրանով իսկ ապահովելով բանկի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակված ավանդի բարձր եկամտբերությունը: ՀՀ դրամով գումարը ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված «Տոնական-10» ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից մինչև 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ և օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով: «Տոնական-10» ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը:
«Տոնական-10» ավանդի առանձնահատկությունը բարձր եկամտաբերությունն է: Այդ իսկ պատճառով բանկը արագ արձագանքեց շուկայի պայմաններին և որոշում կայացրեց բարձրացնել ավանդի տոկոսադրույքը: Յունիբանկի ավանդատեսակների լայն տեսականին հնարավորություն է տալիս ավանդատուին ընտրելու միջոցների տեղաբաշխման իր համար ամենահարմար տարեբարկը: Նման մոտեցման շնորհիվ Յունիբանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով պահպանում է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում», -ասում է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը:
Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 01.10.11թ. դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.6%-ով:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է www.unibank.am կայքում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:










































