Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը թվայնացված մամուլի 5-րդ խորհրդաժողովի փակման արարողության ընթացքում, առանց Իրանի առաջորդի անունը հիշատակելու, հայտարարել է. «Ոմանք վախենում են օտար մշակույթների ներթափանցումից, իսկ ես, ի հակառակ նրանց, նման բաների չեմ հավատում և համոզված եմ՝ եթե երիտասարդներին ավելի շատ հնարավորություն տրվի, նրանք շատ մեծ գործեր կարող են իրականացնել»։
Հիշեցնենք, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հունիս ամսին հայտարարել էր, թե հաղորդակցական միջոցների զարգացումով մշակութային պայքարը նոր փուլ է թևակոխել: Իսկ վերջին ամիսներին էլ Այաթոլլահ Խամենեին նույն համոզմամբ հայտարարել էր, թե Անդալուզիայի իսլամական քաղաքակրթությունը փլուզվել է օտար մշակույթների ներթափանցման արդյունքում:








































