Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Սերժ Սարգսյանը փորձում է բարաթ ստորագրել տալ Գագիկ Ծառուկյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

– Պարոն Հովհաննիսյան, Դուք չեք բացառել, որ խորհրդարանական ընտրություններում հանդես գաք ԲՀԿ ցուցակով, եթե վերջինս գնա «Եդինայա Ռոսիա» կուսակցության ճանապարհով: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր այդ որոշումը:

 – Ես պատրաստ եմ քննարկել իմ մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս կամ այն կուսակցական ցուցակում միայն մի պարագայում. եթե տվյալ կուսակցությունը որդեգրի այն նույն, իմ կարծիքով` չափազանց արդյունավետ քաղաքական նոուհաուն, որը առաջարկեց Պուտինը «Եդինայա Ռոսիայի» կուսակցական ցուցակը ձևավորելիս: Այդ ցուցակում ընդգրկեցին անկուսակցականներին, ովքեր մինչ այդ հավաքվել էին ժողովրդական ճակատում և նրանց տրամադրեցին բավականին պատկառելի քանակությամբ տեղեր` մոտ 40 տոկոս: Որ կուսակցությունն էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նման մոտեցում որդեգրի, ես պատրաստ եմ մաս կազմել այդ ցուցակի: Բնականաբար, դրա համար կպահանջվի նաև կուսակցական թիմի հրավերը: Իմ կարծիքով, այդ սկզբունքը որդեգրելուն առավել մոտ կանգնած է ԲՀԿ-ն, եթե հաշվի առնենք, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին և, որքան ես գիտեմ, կիսում է վերոնշյալ գաղափարի արդյունավետությունը: 

– Այսինքն` կարելի՞ է ասել, որ Հայաստանում ռուսամետ հիմնական ուժը հենց «Բարգավաճ Հայաստանն» է:

 – Ես չէի ասի նման բան, քանզի ես մերժում եմ այդ գաղափարը` այն առումով, որ դա իր մեջ որոշակի բացասական երանգ է պարունակում, քանզի Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը հայամետ են, այլ բան է, թե այդ ուժերը որքան ճիշտ կամ սխալ են պատկերացնում հայկական ազգային շահը: Պարզապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի որոշակի աշխարհաքաղաքական նախասիրություններ, աշխարհաքաղաքական հստակ կողմնորոշում և գտնում է, որ Հայաստանի ազգային անվտանգության, տնտեսության վերականգնման խնդիրները մեծ մասամբ պայմանավորված են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգացնելու և ամրապնդելու հեռանկարի հետ:

 – Պարոն Հովհաննիսյան, կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանի հենարանը ԲՀԿ-ն է, և վերջինս քաղաքական դաշտ է վերադառնում՝ հենվելով հենց ԲՀԿ վրա: Եթե այդ սցենարն իրականություն դառնա, և Քոչարյանը, ի դեմս ԲՀԿ-ի, մտնի քաղաքական դաշտ, ապա այդ պարագայում և՞ս Դուք պատրաստ եք ԲՀԿ ընտրական ցուցակի մաս կազմել:

 – Ես ասում եմ՝ մաս կկազմեմ այն կուսակցության ցուցակին, որը կգնա «Եդինայա Ռոսիայի» որդեգրած ճանապարհով, և հնարավոր է ԲՀԿ-ն չգնա այդ ճանապարհով, այլ գնա ՀԱԿ-ը կամ այլ կուսակցություններ: Ինչ վերաբերում է անկուսակցականներին ներգրավելուն, ապա դա կուսակցության որոշելիք հարցն է, թե ո՞ր անկուսակցականներին կգերադասի ԲՀԿ-ն իր ցուցակում ընդգրկելու համար` Ռոբերտ Քոչարյանի՞ն, Հմայակ Հովհաննիսյանի՞ն, թե՞ մեկ այլ անձի, և կոռեկտ չի լինի, որ ես այդ մասին խոսեմ, նամանավանդ, որ սրանք ընդամենը դատողություններ են, և կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել իր ընտրական ցուցակը կազմելու հարցում: Ռոբերտ Քոչարյանը անկուսակցական է, և ես դա դրական եմ համարում, որ մենք մեր պատմության մեջ ունեցել ենք անկուսակցական նախագահ, ի դեմս առաջին նախագահի ունեցել ենք նախագահ, որը այդ պաշտոնը ստանձնելիս իր մասնակցությունը սեփական կուսակցությունում սառեցրել է, և ես շատ կուզենայի, որ Սերժ Սարգսյանն էլ սառեցներ իր անդամությունը ՀՀԿ-ին, ինչը նրան թույլ կտար ավելի անաչառ լինել և նպաստել քաղաքական դաշտում քաղաքական մրցակցության կանոնների ամրապնդմանը: Իսկ այսօր արվում է հակառակը` քաղաքական մրցակցությունը ցանկանում են արմատախիլ անել մեր իրականությունից և փոխարինել նախօրոք պայմանավորվածություններով, թե ով քանի տոկոս կունենա, և դա անում է «Հանրապետական» կուսակցությունը` չարաշահելով այն հանգամանքը, որ կուսակցության ղեկին հանրապետության նախագահն է: Այս առումով ես շատ դրական եմ համարում Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն, քանզի դա կնպաստի քաղաքական մրցակցությանը և կխոչընդոտի քաղաքական լճացումը, այն, որ իշխանությունը, օգտագործելով կոալիցիոն մեխանիզմը և գործի դնելով փետրվարի 17-ին ստորագրված տխրահռչակ հուշագիրը, երկխոսության մեխանիզմը, փորձում է նախօրոք պայմանավորվածություններ ստեղծել և դրանով զրկել մեր ժողովրդին ընտրության հնարավորությունից: Եթե Քոչարյանի վերադարձը կարողանա խառնել իշխանության այդ խաղաքարտերը և քաղաքական զարգացումներն ավելի ինքնաբուխ դարձնել, ապա ես ողջունում եմ այդ ակտիվացումը, թող ժամ շուտ նա հայտարարի, որ մասնակցելու է քաղաքական պրոցեսներին: Ով էլ ուզում է ակտիվանա` ես կողմնակից եմ:

 – Իսկ Ձեր կարծիքով, առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն առանձի՞ն է գնալու, թե՞ այդուամենայնիվ հավատարիմ կլինի կոալիցիոն հուշագրին, քանզի մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ է տվել Գագիկ Ծառուկյանին, որ վերջինս կողմնորոշվի` նախագահական ընտրություններում պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանին, թե՞ դուրս է գալու կոալիցիայից: Ըստ Ձեզ, ո՞ր տարբերակն է առավել հավանական:

 – Հերթական անգամ ԲՀԿ-ին փորձում են շանտաժի ենթարկել, և դա հասկանալի է, որովհետև Գագիկ Ծառուկյանի պատկերավոր արտահայտությունը` «այդ մասին հաջորդ դասին», շատ տրամաբանական է և խորը քաղաքական իմաստ ունի: Խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնում, իսկ նախագահական ընտրությունները հաջորդելու են խորհրդարանականին և այդ պարագայում տրամաբանական է, երբ Ծառուկյանն ասում է` այդ մասին հաջորդ դասին: Դրանով իսկ, ըստ էության, ակնարկում է, որ կարևորում է խորհրդարանական ընտրության անցկացման դասը, թե դրանք ի՞նչ եղանակով կանցկացվեն, կլինե՞ն ազատ և արդար, կամրագրվի՞ ընտրությունների իրական արդյունքը, թե՞ հերթական անգամ ՀՀԿ-ն, փորձելով պահպանել իր քաղաքական մենաշնորհը, կկեղծի ընտրությունների արդյունքները և կկողոպտի նաև ԲՀԿ ձայները, որոնք բավականին բարձր են, և ԲՀԿ-ն գերազանցում է ՀՀԿ-ին իր վարկանիշով: Գագիկ Ծառուկյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանը պետք է քննություն անցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանց արդյունքից կախված կլինի, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում` «հաջորդ դասին», կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին: 2008թ. խայտառակ ընտրություններից հետո սա այն քննությունն է, որը պետք է հանձնի Սերժ Սարգսյանը միջազգային ուժերի, ինչպես նաև մեր ժողովրդի և մեր քաղաքական ուժերի աչքի առջև, թե նա կամք կունենա՞ արդյոք սանձելու ՀՀԿ ախորժակը: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը փորձում է բարաթ ստորագրել տալ Գագիկ Ծառուկյանին, երաշխիքներ ստանալ, որ հերթական ընտրությունների արդյունքների կեղծման պարագայում Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն չեն ընդվզի և կհամակերպվեն դրա հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում