News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ պահապան ոստիկանությունը պահանջել է զինաթափել վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորին։ Այս մասին հայտարարել է Իվանիշվիլիի անձնական փաստաբան Էկա Բեսելիան։
Վերջինիս խոսքերով՝ վրացական ոստիկանության պահպանության դեպարտամենտն Իվանիշվիլիի թիկնազորի պետից պահանջել է զինաթափվել, հանձնել հրազենը և ներկայանալ պահպանության վարչություն։
Բեսելիան տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանում է պահանջել Վրաստանի ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ներկայումս լուրեր են շրջանառվում, թե Իվանիշվիլիին կարող են վտարել երկրից։











































