Samsung Electronics Co և Google Inc ընկերությունները չորեքշաբթի ներկայացրել են Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգը, ինչպես նաև դրանով աշխատող Galaxy Nexus առաջին սմարթֆոնը:
Google-ը հայտարարել է, որ նոր համակարգը կարել է օգտագործել ինչպես սմարթֆոններում, այնպես էլ պլանշետային համակարգիչներում: Galaxy Nexus-ը եվրոպական շուկայում կհայտնվի արդեն հաջորդ ամիս:
Samsung-ի ներկայացուցիչների խոսքերով` նոր սմարթֆոնի համար հասանելի կլինեն ավելի քան 300 հազար տարբեր հավելվածներ և խաղեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Samsung Electronics Co. և Google Inc. ընկերությունները պայմանավորվել են հետաձգել նոր բջջային հեռախոսների պրեզենտացիան` կապված Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան հետ:









































