«ԱՄՆ-ում գողացել են բեռնատար ավտոմեքենան, որի մեջ եղել են նախագահ Բարաք Օբամայի ելույթի համար նախատեսված սարքավորումներ»,- հայտնում է NBC12-ը:
Վիրջինիայի Marriott հյուրանոցի ավտոկանգառից անհետացել է բեռնատար ավտոմեքենան, որի մեջ եղել է ամբիոնը, որի հետևում իր ելույթի ժամանակ պետք է կանգներ ամերիկացի նախագահը, ինչպես նաև՝ 200 հազար դոլար արժողությամբ աուդիո սարքավորումներ:
Որոշ ժամանակ անց բեռնատարը գտնվել է Ռիչմոնդի օդանավակայնի մոտակայքում: Դեռևս չկա տեղեկություն այն մասին, թե ով և ինչ նպատակով կարող էր կազմակերպած լինել գողությունը:
Իրավապահ մարմինները սկսել են այս գողության հետ կապված հետաքննությունը: