Sunday, 14 06 2026
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Հայ-ռուսական «տժվժիկ»

Տիգրան Սարգսյանը երեկ սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Տիգրան Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել 2009 թվականին Հայաստանին հակաճգնաժամային 500 միլիոն դոլար վարկ տալու համար: Հետաքրքիր է, թե Հայաստանը դեռ քանի տարի է շարունակելու Ռուսաստանին շնորհակալություն հայտնել այդ վարկի համար:

Այդ իրավիճակը հայտնի «տժվժիկի» պատմությունն է հիշեցնում, և Հայաստանի իշխանությունը թերևս այնքան է շնորհակալություն հայտնելու Պուտինին դրա համար, որ խեղճը արդեն Հայաստանի նախագահ կամ վարչապետ տեսնելիս ուղղակի փախչի: Ըստ երևույթին Հայաստանի իշխանության մոտ դա հմուտ մարտավարություն է. եթե Պուտինին վախացնել չի լինում, ուրեմն պետք է զզվացնել: Իրականում սակայն, Հայաստանի իշխանությունը առիթը բաց չի թողնում Պուտինին շնորհակալ լինելու և փառաբանելու համար, հատկապես հիմա, երբ հայտնի է, որ նա վերադառնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնին: Եվ տպավորությունն ընդհանրապես այնպիսին է, որ Հայաստանն այդ վարկը վերցրել է ոչ այնքան տնտեսության ճգնաժամը հաղթահարելու, որքան հենց Պուտինին տարին մի քանի անգամ շնորհակալություն հայտնելու առիթ ունենալու համար:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը կարծես թե այդքան էլ չի զգացել այդ 500 միլիոն դոլարի էֆեկտը: Դրա էֆեկտը գուցե զգացել են մի քանի իշխանական բիզնեսներ, որոնք շռայլորեն վարկավորվել են ռուսական 500 միլիոնից, և մեկ էլ գուցե ռուսական ընկերությունները: Օրինակ, Հայաստանի գազային մոնոպոլիստ Հայռուսգազարդը ռուսական վարկից 40 միլիոն դոլար ստացավ: Տիգրան Սարգսյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ռուսական ընկերությունները Հայաստանում իրենց լավ են զգում: Դե իհարկե, Հայաստանում իրենց լավ զգում են միայն ռուսական և իշխանական ընկերությունները, իսկ մնացյալ, ովքեր չունեն ռուսական կամ իշխանական տանիք, իրենց վատ, շատ վատ են զգում և նաև պարբերաբար զգում են հարկային «տեռորիստների» շունչը:

Դրա հետևանքով է նաև, որ Հայաստանում շունչը փչում է փոքր ու միջին բիզնեսը և ոլորտը կամաց-կամաց անցնում է կամ ռուսական ծագումով կապիտալին, կամ Հայաստանի իշխանական բիզնեսներին: Իսկ Հայաստանի սուվերենության և քաղաքացիների հանդեպ տարած ռուս-իշխանական համատեղ հաղթանակից հետո կողմերին կմնա փոփոխել Հայաստանի օրհներգի բառերը, ի երախտագիտություն Պուտինի` «այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Պուտինն է տվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում