ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը պայմանագիր է համաձայնեցրել` համագործակցության շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին: Փաստաթուղթը կստորագրվի երեքշաբթի օրը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Երկար, սուր, սակայն կառուցողական բանակցությունների արդյունքում մենք եկանք գլխավոր հարցի լուծմանը, ինչի համար այսօր հավաքվել ենք: Մենք պայմանավորվեցինք ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին»,- ասել է Պուտինը՝ խորհրդի նիստի ժամանակ:
ՌԴ վարչապետը նշել է, որ պայմանագիրը հաջողվել է վերջնականապես համաձայնեցնել ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպման ընթացքում, որը նախատեսված մեկ ժամի փոխարեն տևել է մի քանի ժամ:










































