Ամերիկյան Վիսկոնսին նահանգում գտնվող Շարոն քաղաքի բնակիչները նոր քաղաքապետ են ընտրել` Ֆրեդի անունով կատվին: Քաղաքապետի օրը սկսում է ճաշից, դրանից հետո, Ֆրեդին հանդիպում է իր հաճախորդների հետ և ստուգում է քաղաքը: Կեսօրից հետո քաղաքապետը ննջում է:
Այս պատմությունը սկսվել է նրանից, որ քաղաքապետարանում աշխատող մի կին ամեն օր կերակրել է փոքրիկ կատվին: Եվ ամեն առավոտ կատուն սպասել է այդ կնոջը քաղաքապետարանի մուտքի մոտ: Բնակիչները շատ են սիրել կատվին, և նա դարձել է քաղաքի խորհրդանիշը: NewsLand-ի հաղորդմամբ՝ Ֆրեդին զբաղեցնում է ՝քաղաքապետի պաշտոնը:
Շարոն քաղաքը շատ տարօրինակ է. այնտեղ ապրող 1500 հոգու համար կա նախագահ: Սակայն քաղաքապետին փողոցում հանդիպելը մեծ պատիվ է: Անգամ մեքենաները կանգ են առնում՝ մինչև որ կատուն անցնի փողոցը: Ոչ ոք չի բողոքում պաշտոնական դիրքի չարաշահումից:










































