Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի անկախության 20 տարիներին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 100 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը։
Վերջինս նշել է. «2000 թվականին ներքին ներդրումները կազմել են ընդհանուր կապիտալ ներդրումների 47.5 տոկոսը։ 10 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 16.3 անգամ։ Դրա հետ մեկտեղ, վերջին տասնամյակում օտար կապիտալ ներդրումներն աճել են 4.7 անգամ։ Այսօր ՀՆԱ-ում մասնավոր սեկտորի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս»։
Իսկ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ 1994 թվականից սկսած՝ Ադրբեջանի նավթագազային հատվածում ներդրվել է 44 միլիարդ դոլար։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակահատվածում Ադրբեջանը նավթագազային ոլորտում ստորագրել է 32 պայմանագիր։










































