Apple ընկերությունը ԱՄՆ-ի և Կանադայի մանրածախ առևտրի իր խանութներում iPhone 4S նոր սմարթֆոնները սկսել է վաճառել բացառապես նախօրոք պատվիրելու պայմանով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս հանգամանքը պայմանավորված է նոր սմարթֆոնների նկատմամբ մեծ պահանջարկով:
ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում Apple Store-ի խանութներից iPhone 4S գնելու համար անհրաժեշտ է 21 ժամ առաջ հայտ ներկայացնել ընկերության կայքում:
iPhone 4S-ը վաճառքի է հանվել անցյալ ուրբաթ աշխարհի 7 երկրներում` ԱՄՆ, Կանադա, ՄԵծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Ճապոնիա: Հոկտեմբերի վերջին նրանց կմիանան ևս 22 երկրներ: