Այսօր դեռևս հանրապետությունը կգտնվի արևադարձային տաք հոսանքների ազդեցության ներքո, և հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Իսկ արդեն վաղը ցերեկը հանրապետություն արևմուտքից կներխուժի ցուրտ մթնոլորտային ճակատ, որի հետ կապված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ»,- նշեց Գ. Սուրենյանը` հավելելով, որ առանձին վայրերում սպասվում է ամպրոպ: «Ճակատի անցումը կուղեկցվի ուժեղ քամիներով, առանձին հատվածներում՝ մինչև 20-25 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով»,- ամփոփեց Գ. Սուրենյանը:








































