Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Ալկոհոլի չարաշահումը ԱՄՆ տնտեսությանը տարեկան հասցնում է 200 մլրդ դոլարի վնաս

ԱՄՆ բնակիչների կողմից ալկոհոլի չարաշահումը երկրի տնտեսությանը տարեկան հասցնում է ավելի քան 200 մլրդ դոլարի վնաս: Այս մասին ասվում է ԱՄՆ հիվանդությունների նախազգուշացման և վերահսկման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention, CDC) տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

CDC-ի անցկացրած հետազոտության համաձայն` 2006 թ. ալկոհոլի չարաշահումից երկրի տնտեսությանը հասցվել է 223.5 մլրդ դոլարի վնաս, մինչդեռ 1998 թ. այդ ցուցանիշը ընդամենը 198 մլրդ դոլար էր: Վնասի ավելի քան 70%-ը ալկոհոլից կախվածության պատճառով քաղաքացիների աշխատունակության մակարդակի անկումն է: Տնտեսական կորուստների 11%-ը ալկոհոլի պատճառով մահացու ելքով դժբախտ պատահարների և հանցագործությունների հետևանք է: Այսպիսով՝ յուրաքանչյուր մեկ բաժակ ալկոհոլը ամերիկյան տնտեսությանը արժենում է 2 դոլար:

CDC մասնագետները նշել են, որ կանանց համար ալկոհոլի օգտագործումը չարաշահում է համարվում, երբ այն գերազանցում է օրական մեկ անգամը, տղամարդկանց համար` օրական երկու անգամը:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ բնակչության ավելի քան 15%-ն օգտագործում է մեծ քանակությամբ ալկոհոլ: Ամերիկացիները համարվում են աշխարհի ամենաշատ ալկոհոլ օգտագործող ժողովուրդներից մեկը. միջին վիճակագրական ամերիկացին ալկոհոլ է օգտագործում ամեն օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում