Citysam AG ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ Բեռլինի հյուրանոցները, ավելի քան Եվրոպայի մյուս քաղաքների հյուրանոցները, իրենց այցելուներին առաջարկում են լավագույն ծառայությունները:
Այսպես, Գերմանիայի մայրաքաղաքում հյուրանոցային սպասարկումից գոհ է այցելուների 79.8%-ը: Այս աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Լիսաբոնը (79.5%), երրորդ տեղում` Վիեննան (79.4%):
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, Բեռլինը առաջատար է ոչ միայն հյուրանոցային սպասարկման միջին մակարդակով: Ընկերության տվյալներով` Բեռլինը սպասարկման մակարդակով առաջին տեղում է գործնականում բոլոր աստղային դասակարգերում:
Այսպես՝ Բեռլինի հինգաստղանի հյուրանոցի սպասարկումից գոհ են այցելուների 90%-ը, երեքաստղանի հյուրանոցներից` 79.5%-ը: «Մեկ աստղ» դասակարգի շրջանակում Բեռլինն առաջատարի դիրքերը զիջել է Մադրիդին, «չորս աստղ» դասակարգում` Դուբլինին:
Փորձագետները նշում են, որ Բեռլինում հյուրանոցի այցելուներին գոհացնում է նաև «գին-որակ» հարաբերակցությունը:







































