Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները հերքում են այն լուրը, թե իսրայելցի զինվոր Գիլադ Շատիլին տեղափոխել են Եգիպտոս:
Պաղեստինյան «Ազգային դիմադրության կոմիտե» կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ Շալիտին կհանձնեն միայն այն բանից հետո, երբ Եգիպտոս կժամանեն պաղեստինցի բանտարկյալների ավտոբուսները:
Թել Ավիվում Իսրայելի զինվորական ներկայացուցիչը իր հերթին նշել է, թե Իսրայելը պաշտոնական տեղեկություն չունի այն մասին, որ Շալիտը գտնվում է Քերեմ-Շալոմ սահմանային անցակետում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արդեն Ռամալլահ է ժամանել Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակիցների պատվիրակությունը, որը միջնորդ է հանդիսանում փոխանակման ժամանակ: Այստեղ են գտնվում նաև Կարմիր խաչի առաքելության ներկայացուցիչները:
Ավելի քան 5 տարի ՀԱՄԱՍ շարժման մոտ պատանդ գտնվող Գիլադ Շատիլը այսօր կփոխանակվի իսրայելական բանտերում պահվող 1027 պաղեստինցի բանտարկյալների հետ:









































