6 հոգուց բաղկացած իսրայելցիների խումբը փորձել է կանգնեցնել պաղեստինցի բանտարկյալների տեղափոխող ավտոմեքենաների շարասյունը: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, ծայրահեղականները փակել են Շարոն բանտի մոտ գտնվող մայրուղին:
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը իսրայելական բանտերից սկսել են դուրս հանել պաղեստիցի բանտարկյալների առաջին խումբը, որոնց ազատ են արձակում Գիլադ Շալիտի ազատության դիմաց:
Ակնկալվում է, որ 2006 թվից ՀԱՄԱՍ-ի մոտ գերի գտնվող Շալիտն այսօր ազատ կարձակվի:
Իսրայելի կառավարությունն հոկտեմբերի 11-ին ընդունել է Շալիտին ավելի քան 1000 պաղեստինցի բանտարկյալների փոխարեն ազատ արձակելու գործարքը:










































