Ամերիկացի դերասանուհի և բարեգործ Սյուզան Սարանդոնը Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին նացիստ է անվանել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դերասանուհին ասել է, որ Պապին ուղարկել է այն գրքի պատճենը, որի հիման վրա նկարահանվել է «Դիակը գալիս է» ֆիլմը, և որում մարմնավորած գլխավոր դերի համար ինքն «Օսկարի» է արժանացել:
«Նախորդին (պապին), ոչ թե այս նացիստին»,- ճշտել է դերասանուհին նյույորքյան Newsday թերթին տված հարցազրույցում:
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը 1940-ական թթ. կարճ ժամանակով եղել է «Հիտլերյուգենդ» երիտասարդական նացիստական կազմակերպության անդամ: Սակայն, որպես հավատացյալ կաթոլիկներ, ապագա պապի ծնողները հետ են քաշվել այդ գաղափարախոսությունից:
Կրոնական և քաղաքացիական իրավունքների կաթոլիկ լիգան դերասանուհու խոսքը համարել է «վիրավորական»:










































