Saturday, 27 06 2026
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Մոնրեալ

Մոնրեալի քաղաքապետարանի և Մոնրեալի հանրային խորհրդատվության գրասենյակի (OCPM) հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանի գլխավորությամբ, այցելել է Կանադա:

Այցի շրջանակում Երևանի պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Ողջունելով հյուրերին, Մոնրեալի քաղաքապետը կարևորել է երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում նշելով նաև տեղի հայ համայնքի և հոգևոր թեմի դերակատարությունը Մոնրեալի թե տնտեսական թե մշակութային կյանքում։

Պատվիրակության ղեկավար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը Մոնրեալի քաղաքապետին է փոխանցելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ողջույնները և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես երկու քաղաքների միջև տեխնիկական աջակցության և փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև հոկտեմբերի 24-ից 27-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի 31-րդ գլխավոր վեհաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր ։
Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ Հարութ Շիթիլյանի հետ և նրան է փոխանցել Երևան այցելելու քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի հրավերը։

Այդուհետ երևանյան պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Էվերլեկյանի և քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ։ հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը, գործունեության ռազմավարությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը։ Կանադական կողմն իր հերթին ներկայացրել է Մոնրեալի կառավարման մոդելը, ներդրումային մթնոլորտի ձևաորման սեփական փորձը։ Քննարկվել են նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպման հնարավորությանն առնչվող հարցեր։

Երևանի պատվիրակության անդամները ծանոթացել են Մոնրեալի հանրային խորհրդատվական գրասենյակի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև հնարավորություն են ունեցել ներկա գտնվել հանրային քննարկումներին։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մոնրեալի օմբուդսմենի, ինչպես նաև Կանադական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Վերջիններիս հետ քննարկվել են Մոնրեալի քաղաքային տնտեսության ոլորտում հաջողված ներդրումային ծրագրերին, ինպես նաև Երևանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։

Երևանի պատվիրակությունը ներկա է գտնվել Կանադայում հայկական առջնորդարանի և հայ համայնքի կողմից կազմակերպվա Հայաստանի Հանրապետության անկախության 20–ամյակին նվիրված միջոցառումներին , ինչպես նաև այցելել է հայկական կրթօջախներ :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում