Անգլիական Վուտտոն Բասսետ քաղաքը ստացել է «թագավորական» տիտղոս` որպես երախտագիտության նշան քաղաքի բնակիչների կողմից բրիտանացի զոհված զինվորներին տրված հարգանքի տուրքի համար:
Այդ բնակավայրի մոտ է գտնվում «Լայնիհեմ» ռազմաբազան, որտեղ 2007 թ. վայրէջք են կատարել Աֆղանստանում և Իրաքում զոհված բրիտանացի զինվորներին տեղափոխող ինքնաթիռները, և բոլոր սգո արարողությունները տեղի են ունեցել հենց այ քաղաքում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնական խնդրանքով`Էլիզաբեթ 2-րդ թագուհին քաղաքին շնորհել է «թագավորական» տիտղոս, և այժմ այն կոչվում է Ռոյալ Վուտտոն Բասսետ (Royal` թագավորական):
Համապատասխան փաստաթուղթը քաղաքի ղեկավարությանը հանձնել է էլիզաբեթե 2-րդի դուստրը` արքայադուստր Աննան:
2007 թ. ապրիլին Իրաքից և Աֆղանստանից Մեծ Բրիտանիա տեղափոխվեցին 350 զոհված զինվորներ: Քաղաքում սգո երթերի ժամանակ մշտապես փողոց էին դուրս գալիս հարյուրավոր բնակիչներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերին:











































