Լոնդոնում հրատարակվող «Ալ-Հայաթ» թերթը հաղորդում է, որ Սիրիան համաձայնություն է տվել ընդունել Գիլադ Շալիտի ազատության դիմաց իսրայելական բանտերից ազատված պաղեստինցիների մի մասին: Նրանց ընդունելու պատրաստակամություն են հայտնել նաև Թուրքիան և Կիպրոսը:
Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը ափսոսանք է հայտնել, որ «ոչ բոլոր բանտարկյալներն են ազատ արձակվում», սակայն նշել է ,որ «դա գործարքին խոչընդոտող պատճառ չի դառնա»:
Նրա խոսքով` ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Խալեդ Մաշալի գլխավորությամբ հոկտեմբերի 18-ին կժամանի Կահիրե` ազատված պաղեստինցիների հետ հանդիպելու համար:











































