Իրանի երիտասարդ լրագրողների գործակալության հաղորդմամբ՝ Իրանի պահակազորի Ամար ճամբարի հրամանատար Մեհդի Թաեբը, անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ կառավարության կողմից Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ ահաբեկչության փորձ կատարելու հարցում Իրանի դեմ հնչեցված մեղադրանքներին, հայտարարել է. «Մենք կարիք չունենք Սաուդյան Արաբիայի որևէ դեսպանի ահաբեկելու, անհրաժեշտության դեպքում կարողություն ունենք հենց Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Աբդուլահին ահաբեկել»։
Թաեբը իր խոսքերի ավարտին հեգնանքով դիմել է Սաուդյան Արաբիայի իշխանությանը՝ ասելով. «Մրջյունն ի՞նչ է, որ նրա խաշը ինչ լինի»։
Հատկանշական է, որ հիշյալ կայքը ժամեր անց Թաեբի հայտարարությունները հանել է՝ մեկնաբանելով, թե Մեհդի Թաեբի խոսքերը ոչ մի հիմք չունեն:







































