Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կասկած է հայտնել, թե իր նախագահ ընտրվելն արդեն կանխորոշված է: Այս մասին նա ասել է ռուսաստանյան երեք հիմնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Շարքային քաղաքացու համար կա ընտրություն»,- ասել է Պուտինը լրագրողներին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նրա հեռուստահարցազրույցը, որ սովորաբար անցկացնում էր նախագահ Դմիտրի Մեդվեդևը, կցուցադրվի այսօր:
Պուտինը կարծիք է հայտնել, որ «Եդինայա Ռոսիան» պետք է մնա առաջատար քաղաքական ուժը երկրում և Պետական դումայում: Չպետք է լինեն սիրված մարդիկ, և, իհարկե, որոշումները չպետք է կայացվեն նախասիրությունների և անձնական համակրանքի հիման վրա: Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավար մարմիններին, ապա նա կարծում է, որ այնտեղ էլ կլինեն փոփոխություններ:








































