Tuesday, 23 06 2026
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան

Վրացի միլիարդատիրոջ փաստաբանը դատի է տալիս Սաակաշվիլիին

News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլիի անձնական փաստաբան Էկա Բեսելիան մտադիր է դատական հայց ներկայացնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ վերջինիս արձակած թիվ 602 հրամանի համար, որով Իվանիշվիլին ու նրա կին Եկատերինա Խվեդելիձեն զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից։

Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Բեսելիան, որը նշել է. «Միխեիլ Սաակաշվիլին 2011 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրել է թիվ 602 հրամանը, որով Վրաստանի քաղաքացիությունից զրկել է Բիձինա Իվանիշվիլիին և Եկատերինա Խվեդելիձեին։ Այդ որոշումն ապօրինի է, և այդ քաղաքական ակտով Սաակաշվիլին խոստովանեց, որ չի հարգում ո՛չ Վրաստանի Սահմանադրությունը, ո՛չ էլ միջազգային իրավունքի նորմերը և անթույլատրելի մեթոդներ է գործածում քաղաքական հակառակորդների դեմ պայքարի համար։

Քաղաքացիությունից զրկելու հրամանն ընդունվել է օրենքի կոպիտ ոտնահարմամբ։ Մասնավորապես՝ խախտվել է Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքը, ինչպես նաև վարչական ակտի (քաղաքացիությունից զրկելու մասին) տրման ընթացակարգը, ինչը հանդիսանում է առանձին դատական գործընթացի առարկա։ Ամենաանբարոյականն այն է, որ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկել է ոչ միայն իր քաղաքական հակառակորդին, այլև նրա կնոջը։

Վերջինս իր ամուսնու նման Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականի հուլիսի 24-ին, երբ արդեն իսկ հանդիսանում էր Ֆրանսիայի ու Ռուսաստանի քաղաքացի։ Խվեդելիձեն բազմիցս ֆրանսիական անձնագրով հատել է Վրաստանի սահմանը, ինչը հաստատված է համապատասխան մարմինների կողմից»։

Հիշեցնենք, որ 5.5 միլիարդ դոլարի կարողություն ունեցող Իվանիշվիլին Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2010 թվականի մայիսին, ինչի համար նրան միայն հիմա են զրկում Վրաստանի քաղաքացիությունից։

Օրեր առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է հիմնի կուսակցություն ու մասնակցի 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և հանուն դրա պատրաստ է հրաժարվել Ֆրանսիայի ու Ռուսաստանի քաղաքացիությունից ու վաճառել Ռուսաստանում ունեցած իր բիզնեսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում